Տպել
15.09.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ այդ համատեքստում կարեւորելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացումը:

Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ գնահատելով ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի գործադրած ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ առկա է չիրացված մեծ ներուժ եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելուն վերաբերող հարցեր:


15.09.2025
ԱԺ Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ուզբեկ գործընկերների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, բարեկամական խմբի անդամներ Ալեքսեյ Սանդիկովն ու Ալեքսանդր Ավետիսյանը սեպտեմբերի 15-ին հեռավար ձեւաչափով հանդիպել են Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ մեջլիսի Ուզբեկստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Շիրակ Թորոսյանը, ողջունել...

15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

15.09.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Տիգրան Պարսիլյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...