Տպել
15.09.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ այդ համատեքստում կարեւորելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացումը:

Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ գնահատելով ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի գործադրած ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ առկա է չիրացված մեծ ներուժ եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելուն վերաբերող հարցեր: