Տպել
12.09.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Դավիթ Դանիելյանը
1 / 12

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3:

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ զեկուցողը կարեւորել է Սեւանա լճից լրացուցիչ ջրառի իրականացման անհրաժեշտությունը:

Նիստի օրակարգում է եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով պատգամավոր Դավիթ Դանիելյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: