Տպել
12.09.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Դեսպան Սոբհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համատեղ աշխատանքային հաջողված համագործակցության համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցերի: