National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2025
ՊԵԿ-ի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման շրջանակում անդրադարձ է եղել ոլորտի մարտահրավերներին ու ձեռքբերումներին
1 / 6

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի հերթական նիստում շարունակել է քննարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի խնդիրներին, տնտեսական աճի դրական ու բացասական միտումներին: Կարծիք է հնչել, որ հարկադրանքի ու համոզման մեթոդները պետք է զուգահեռաբար իրականացվեն: Նախքան ստուգումներն ու ուսումնասիրությունը` կարեւորվել է քարոզչական աշխատանքների իրականացումը, հարկային ոլորտի ստուգումների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելը: Ընդգծվել է, որ ՊԵԿ-ը ոչ միայն հարկահավաք կառույց է, այլ նաեւ տնտեսական գործընթացները կարգավորող եւ խթանող մարմին: Կարեւորվել է մաքսային քաղաքականության արդյունավետ իրականացումը, հարկահավաքության գործընթացում արդարության սկզբունքի պահպանումը: Անդրադարձ է եղել արտոնությունների տրամադրման նպատակահարմարությանը, ստվերի կրճատմանը: Տեսակետ է հնչել այն մասին, որ ՊԵԿ-ն ու Ազգային ժողովը ներդրումային միջավայրի ձեւավորումը համատեղ իրականացնեն: Ընդգծվել է մինչեւ տարեվերջ հայտարարագրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն իրողությունը, որ ՊԵԿ-ը տնտեսավարողների համար լինի ոչ թե ոստիկան կամ պատժիչ, այլ` գործընկեր:

Պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է այն դեպքերին, երբ տնտեսավարողներն անգամ այն պարագայում, երբ կարող են ապացուցել, որ խախտում թույլ չեն տվել, սակայն համաձայնում են Քննչական կոմիտեի հետ եւ վճարումները կատարում, քանի որ հակառակ դեպքում այդ գործընթացը կարող է երկար տեւել եւ իրենց գործունեության համար խոչընդոտներ ստեղծել (հաշիվների սառեցում, հաշիվները կալանքի տակ դնել, հարցաքննության կանչել կամ կալանավորել): Նշվել է, որ այդ հարցը քննարկվում է Կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեսել են օրենսդրական նախաձեռնություն, որով 10 մլն դրամի հետ կապված կարգավորումները կվերանայվեն, քանի որ մի քանի մլրդ դրամի շրջանառություն ունեցող տնտեսավարողը կարող է անուշադրության, անփութության հետեւանքով կամ ոչ իր մեղքով 10 մլնի շեղում թույլ տալ եւ հայտնվել տհաճ պատմության մեջ:

Պատգամավորի խոսքով երբեմն մեկ միլիոն դրամ ենթադրյալ թաքցրած հարկ վերադարձնելու համար տնտեսավարողին ու պետական բյուջեին հնարավոր է 20 կամ 100 միլիոն դրամի վնաս պատճառվի, ուստի պետք է աշխատել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ շոշափելի են ՊԵԿ-ի արձանագրած արդյունքները, խոսել հարկատուների հետ հարկային մարմինների արդյունավետ աշխատանքից: Ոլորտի մարտահրավերների թվում ԱԺ փոխնախագահը եւս մատնանշել է 10 մլն դրամի հետ կապված մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը, ինչը, ըստ նրա, չի նշանակում, որ հարկերից խուսափողները չպետք է պատժվեն: «Մենք պետք է քաջալերման մեխանիզմներ ներդնենք, պատժի մեխանիզմները պետք է համաչափ լինեն»,- նշել է Հակոբ Արշակյանը եւ  հավելել. «Բոլոր այն դրական քայլերը, որոնք պետություն-գործարար հարաբերությունները շտկելու եւ լավարկելու համար են, ունեն աջակցություն մեր կողմից»:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է մատնանշված խնդիրներին՝ հավաստիացնելով, որ դրանք իրենց ուշադրության առանցքում են:


12.09.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Դավիթ Դանիելյանը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,...

12.09.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցու...

12.09.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

12.09.2025
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը սեպտեմբերի 12-ին դիմում է ներկայացրել եւ խնդրում է դադարեցնել Ազգային ժողովի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-...

12.09.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը եւ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծ...

12.09.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին ԱԺ 314 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:   ...

12.09.2025
Առաջարկվում է ոռոգման նպատակով Սեւանա լճից 2025 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը փոխել՝ դարձնելով մինչեւ 200 մլն մ3
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Սեւանա լճ...

12.09.2025
Հայաստանը կարեւորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը. Նարեկ Բաբայան
Հայաստանը կարեւորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը: Միջխորհրդարանական համագործակցությունը կարեւոր մեխանիզմ է տարբեր մակարդակներում կապերի ամրապնդման համար: Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը եւ թաիլանդական կողմից փոխադարձ քայլը՝ բարեկամական խմբի ձեւավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am