National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2025
Ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2024 թ. գործունեությունը
1 / 1

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 2 տրիլիոն 391 միլիարդ, որը 117 մլրդով կամ 5.1 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը եղել է մոտ 23.5 տոկոս, 0.5 տոկոսային կետով նվազում է արձանագրվել: Դա պայմանավորված է եղել որոշ ապրանքների գծով նվազումներով, նաեւ որոշ ոլորտների, մասնավորապես՝ բանկային ու շինարարության ոլորտներում հարկերի տեղափոխմամբ: Ըստ զեկուցողի՝ իրավիճակն այժմ էապես փոխվել է. հունվար օգոստոսի համար առկա է հարկային եկամուտների 14 տոկոսը գերազանցող աճ: Այն առաջանցիկ է տնտեսական զարգացումներից:

ՊԵԿ նախագահը խոսել է վարչարարության ոլորտում գերատեսչության արդյունավետ աշխատանքի, կադրային փոփոխության, կոռուպցիայի դեմ պայքարի ու ստվերի կրճատման ուղղությամբ քայլերի մասին:

Հարկային մարմնի հավաքագրումների մասով արձանագրվել է 11.2 տոկոս աճ, մաքսայինի մասով՝ 15 տոկոս անկում, ինչը, ըստ Էդուարդ Հակոբյանի, ներմուծմամբ է պայմանավորված: Հարկային մարմնի մասով, ըստ ՊԵԿ նախագահի, հավաքագրումները նույնիսկ առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից:

Նշվել է, որ տարեկան մոտ 30-40 մլրդ դրամի լրացուցիչ ստվերային եկամուտներ են ստվերից դուրս բերվում, եւ այս միտումը պահպանվել է նաեւ 2024 թվականին:

Ըստ իրականացված գնահատումների՝ 2024 թվականին մոտ 83 տոկոսը հարկային մարմնի մասով գոհ է իրականացված աշխատանքից, իսկ մաքսային մարմնի մասով՝ մոտ 79 տոկոսը:

Խոսելով 2024 թվականին իրականացված բարեփոխումների մասին՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ, հարկային ռիսկերի վերլուծության համակարգն է բարելավվել, ոլորտային կարգապահության բարձրացման ծրագրեր են ներդրվել: Մաքսային մարմնի մասով ռիսկերի վերլուծության գործիքակազմն է բարելավվել, թվայնացման մասով եւս բարեփոխումներ են իրականացվել, դրանց թվում է եկամուտների հայտարարագրման պլատֆորմը: Էդուարդ Հակոբյանը խոսել է նաեւ արտաքին առեւտրի խթանման միջոցառումների մասին: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:


12.12.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am