Տպել
11.09.2025
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Արմեն Դանիելյանը
1 / 1

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր: Նելլի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Արմեն Դանիելյանին ընտրվելու կապակցությամբ: