National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2025
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
1 / 3

Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում  քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Զեկուցողի խոսքով հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցած արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաեւ եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

Հաղորդմամբ  անդրադարձ է կատարվում հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացմանն ու ամրապնդմանը, գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն առավել դյուրին դարձնելուն ուղղված միջոցառումներին, հայտարարագրերի վերլուծությանը, կուսակցության ֆինանսական վերահսկողության գործառույթի գործնականում կիրառմանը եւ արձանագրած արդյունքներին, բարեվարքության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխելուն ուղղված քայլերին եւ այդ ուղղությամբ արձանագրված հիմնական միտումներին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանն ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, հանձնաժողովի մանդատի ամբողջական թվայնացման տեսլականին եւ այդ ուղղությամբ արձանագրած արդյունքներին, կոռուպցիայի կանխարգելման շրջանակում միջազգային համագործակցության կարեւորությանը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:  
 
Մարիամ Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելմանը, շահերի բախմանը, շահերի բախման հետ կապված գործերի քննությանը, գնումների գործընթացին, մեկ անձից գնումների մեծաքանակությանը, հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությանը, պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտումներին, հայտարարագրերին, գնումների գործընթացում փոխկապակցված անձանց հետ պայմանագրերի կնքման խնդրահարույց լինելուն, դատավորների բարեվարքության հարցին, կանխիկ գումարի հայտարարագրման սահմանափակմանը եւ այլն:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, տարբեր հարցերի հետ կապված իշխանությունների գործելաոճին, իշխանափոխությանը միտված ընդդիմության քայլերին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր գործընկերոջ ելույթում հնչած մտքերին, ընդդիմադիր գործընկերների գործունեությանը, ներքաղաքական իրավիճակին եւ խնդիրներին:


05.12.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

05.12.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Պատգամավորը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

05.12.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Տիգրան Աբրահամյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am