ՀՀ ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հակիրճ ներկայացրել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:
Ունենալով հանձնաժողովում աշխատանքային համապատասխան փորձառություն՝ Արա Նռանյանը ելույթում անդրադարձել է այն ոլորտներին եւ աշխատանքներին, որոնք գտնվում են իր համակարգման տիրույթում: Դրանք են՝ վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հանձնաժողովի մասնակցության ապահովումը, սպառող-մատակարար հարաբերություններին վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների հետ կապված աշխատանքները: Անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացմանն ուղղված քայլերին, առկա խնդիրներին՝ թեկնածուն ընդգծել է, որ խնդիրների լուծումը պահանջում է բոլոր մարմինների եւ կառույցների համատեղ ու փոխլրացնող աշխատանք: Նա մանրամասն խոսել է արեւային կայանների աշխատանքի տեխնիկական կարգավորման բացակայության, արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ապահովելու, էներգետիկ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված քայլերի, էներգատար արտադրությունների զարգացման, սակագնային քաղաքականության, պանելների կուտակիչ թափոնների կառավարման մասին: «Պետությունը եւ տնտեսությունը պետք է գործեն միջազգային տարածքային, ենթակառուցվածքային զարգացման տրամաբանության մեջ, որտեղ իրենց տեղն են գտնելու նաեւ այս համակարգը կարգավորող ընկերությունների հետ կապված խնդիրների լուծումները»,- նշել է Արա Նռանյանը:
Զեկուցողն անդրադարձել է նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրությանը՝ նշելով, որ 2024 թվականին ստացվել է 4068 դիմում, 2025 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 1363 դիմում:
Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:...
Այսօրվա Հայաստանը պետություն է, որի ճակատագրի ղեկն իր եւ իր ժողովրդի ձեռքին է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նախ անդրադարձել է այս օրերին խորհրդարանում բյուջետային քննարկումների տրամաբանությանը, խոսել ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր գործիչների հնչեցրած հայտարարությունների ու մեղադրանքների մասին ու հակափաստարկներ ներկայացրել: «Հ...
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները
ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով բյուջետային փաստաթղթի այն տողերին, որ օգ...
ԱԺ նիստում պատգամավորներն ու Կառավարության անդամները խոսել են 2026 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը: Ելույթներում պատգամավորներն ու Կառավարության անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ: «Քաղաքացիա...