National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.09.2025
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 2

ՀՀ ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես  համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը հակիրճ ներկայացրել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:

Ունենալով հանձնաժողովում աշխատանքային համապատասխան փորձառություն՝ Արա Նռանյանը ելույթում անդրադարձել է այն ոլորտներին եւ աշխատանքներին, որոնք գտնվում են իր համակարգման տիրույթում: Դրանք են՝ վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հանձնաժողովի մասնակցության ապահովումը, սպառող-մատակարար հարաբերություններին վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների հետ կապված աշխատանքները: Անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացմանն ուղղված քայլերին, առկա խնդիրներին՝ թեկնածուն ընդգծել է, որ խնդիրների լուծումը պահանջում է բոլոր մարմինների եւ կառույցների համատեղ ու փոխլրացնող աշխատանք: Նա մանրամասն խոսել է արեւային կայանների աշխատանքի տեխնիկական կարգավորման բացակայության, արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ապահովելու, էներգետիկ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված քայլերի, էներգատար արտադրությունների զարգացման, սակագնային քաղաքականության, պանելների կուտակիչ թափոնների կառավարման մասին: «Պետությունը եւ տնտեսությունը պետք է գործեն միջազգային տարածքային, ենթակառուցվածքային զարգացման տրամաբանության մեջ, որտեղ իրենց տեղն են գտնելու նաեւ այս համակարգը կարգավորող ընկերությունների հետ կապված խնդիրների լուծումները»,- նշել է Արա Նռանյանը:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրությանը՝ նշելով, որ 2024 թվականին ստացվել է 4068 դիմում, 2025 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 1363 դիմում:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am