Տպել
09.09.2025
Լրացում եւ փոփոխություններ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում
1 / 2

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ առաջարկվում է գործող օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու վերաբերյալ կարգավորումները: Առաջարկվում է նաեւ կանոնակարգել ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարաբերությունները: «Նպատակն է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային եւ հիմնավորված, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում այդ միջոցներն օգտագործել ակադեմիայի կարիքների բավարարման եւ կարողությունների զարգացման համար»,- ասել է Տիգրան Դադունցը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ կոչ անելով կողմ քվեարկել:


13.11.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:...

13.11.2025
Այսօրվա Հայաստանը պետություն է, որի ճակատագրի ղեկն իր եւ իր ժողովրդի ձեռքին է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նախ անդրադարձել է այս օրերին խորհրդարանում բյուջետային քննարկումների տրամաբանությանը, խոսել ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր գործիչների հնչեցրած հայտարարությունների ու մեղադրանքների մասին ու հակափաստարկներ ներկայացրել: «Հ...

13.11.2025
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները
ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով բյուջետային փաստաթղթի այն տողերին, որ օգ...

13.11.2025
ԱԺ նիստում պատգամավորներն ու Կառավարության անդամները խոսել են 2026 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը: Ելույթներում պատգամավորներն ու Կառավարության անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ: «Քաղաքացիա...