Առաջարկվում է հստակեցնել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը եւ հնարավորություն ստեղծել առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացումը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ Ազգային ժողովը հերթական նիստում քննարկել է առաջին ընթերցմամբ:
Առաջարկվում է օրենքով սահմանել, որ սահմանային վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով գործում է ՍԵԿՏ համակարգը, օրենքով նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի եւ արտացոլվի: Նախատեսվում է սահմանել համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները, նաեւ հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նախատեսվում է ենթաօրենսդրական ակտի ընդունումը:
Օրենքը սահմանելու է, թե այս համակարգում մշակվող տվյալներն ինչ նպատակով կարող են օգտագործվել: Դա սահմանափակելու է Կառավարությանը ՍԵԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանելու հարցում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրինագծի ընդունումը, նշել, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել մարդու անձնական տվյալների պաշտպանության խնդրին, ՍԵԿՏ համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի ընդլայնման կամ կրճատման, քաղաքացու` համակարգում իր վերաբերյալ առկա տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հնարավորությանը:
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միաս...
Օրինագծի ընդունմամբ սպառողը մեկ բաժանորդագրությամբ կարող է իր ավտոտնակում էլեկտրամոբիլ լիցքավորելու սարք ունենալ
Գործնականում էլեկտրամոբիլների լիցքավորման գործընթացում առկա են բարդություններ, որոնք հաճախ հանդիպում են հատկապես բազմաբնակարան շենքերում: Բնակիչն իր ավտոկայանատեղիում ավտոմեքենան լիցքավորելու համար պետք է դիմի էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգ...
Լրացում եւ փոփոխություններ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ առաջարկվում է գործող օրենքից հանել Արդարադատության ...
Օրենսդրական փաթեթ՝ միտված կաբոտաժային փոխադրումների ազատականացմանը
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյա...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: «Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկո...
Քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քննարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներառում է երկու փաստաթուղթ` 2025 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը եւ 20...