«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է:
Նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Պատգամավորի խոսքով նախաձեռնության համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ, երբ հիվանդների կամ ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները բռնության են ենթարկվում: Ըստ հեղինակի՝ արձանագրվել է նաեւ բժշկի մահվան դեպք:
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականների ընթացքում բուժաշխատողների բռնության ենթարկվելու 27 դեպք է արձանագրվել:
Հասմիկ Հակոբյանի տեղեկացմամբ գործող օրենսգրքում առկա են ընդհանուր բնույթի հոդվածներ, որոնք արդեն քրեականացնում են վերոնշյալ արարքները, սակայն այդ հոդվածները հատուկ չեն բուժաշխատողներին, չեն ընդգծում նրանց՝ որպես հասարակության համար կարեւոր խմբի պաշտպանության անհրաժեշտությունը, չեն արտացոլում հանցագործությունների առանձնահատուկ բնույթը՝ կապված բժշկի մասնագիտական պարտականությունների կատարման հետ:
Կարեւորելով նախագծի ընդունումը՝ զեկուցողը նշել է. «Նախաձեռնության նպատակն է բուժաշխատողների համար լրացուցիչ երաշխիքների սահմանումը, որով մենք պաշտպանելու ենք ոչ միայն բուժաշխատողներին, այլեւ այն անձանց, որոնց կյանքի եւ առողջության համար պայքարում են հենց բուժաշխատողները»:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվեարկել:
Նախաձեռնության վերաբերյալ դրական է եղել նաեւ Կառավարության դիրքորոշումը:
Հարցը քննարկվել է սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում:
Ազգային ժողովում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցադրությունը
Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ժամանակավոր դրամագիտական ցուցադրությունը, որը ներկայացնում է մեր երկրի դրամային պատմության բազմադարյա ուղին: Ցուցադրությունն ընդգրկում է եզակի նմուշներ՝ անտիկ ժամանակաշրջանում հատած դրամներից մինչեւ անկախ...
Նոր կարգավորումներ՝ ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքներն ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն ա...
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակ...
Խորհրդարանը քննարկել է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում: Խորհրդարանն ...
Օրենսդրական նախաձեռնությամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները
Նախագծի ընդունմամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ն...
Առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսեւորման ձեւերը
Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկանութ...
Կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների՝ հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխո...
Ներկայացվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը
Կառավարության ծրագրով որպես հարկային քաղաքականության կարեւոր ուղղություն է առանձնացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը: Եվ մենք վերջին տարիներին հետեւողականորեն իրացնում ենք այս քաղաքականությունը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելո...
Արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի ժամկետով
Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գ...
Դատարանների կողմից անշարժ գույքի վրա սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու ակտերն առաջարկվում է ներկայացնել անշարժ գույքի պետռեգիստր՝ էլեկտրոնային եղանակով
Նախագծով ակնկալվում է ապահովել դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես իրականացնել էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյա...
Ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով, հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելիս կավելացվեն գործող տուգանքների չափերը
ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման եւ դրոշմավորման ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն: Նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմ...
Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Հարկային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է վերանայել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը, ինչպ...
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում Ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում
Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարներն ուսումնասիրելու կամ գետաողողատային տիպի հանքավայրերի ավազի արդյունահանումն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կ...
Ներկայացվել են «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է հանրային իշխանության եւ նրանց պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն՝ որպես պահանջ նախատեսելով այն, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննա...
Ռուստամ Բաքոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհրաժեշտության կամ հրաժարականի դեպքում պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է պա...
Քննարկվել է ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող նախագիծը
Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: Բուժսպասարկման որակի բարելավո...
Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները
Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջեւ դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել եւ բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը եւ վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետեւանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբ...
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը
Ներկա դրությամբ հանրապետությունում ռիելթորական գործունեության տեսանկյունից իրավական դաշտն ամբողջությամբ բաց է, չկան այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնցով կարող են առաջնորդվել համապատասխան մասնագետները կամ շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունները: Սեպտեմբերի 8-ին Ազգային ժող...
Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի թվային օրակարգի մաս կազմող նախաձեռնություն
Էլեկտրոնային համակարգով կարգավորվող փաստաթղթաշրջանառության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք վերաբերել են բացառապես իրավահաստատող փաստաթղթերին: Այժմ առաջարկվում է սահմանել կոնկրետ պահանջներ նաեւ ոչ իրավահաստատող փաստաթղթերի դեպքում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օր...
Նախաձեռնությամբ առաջարկվում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալության վրա հիմնված մոդելով
Նախաձեռնության նպատակն է բարելավել պետական գույքի օգտագործման գործող համակարգը, որը հնարավորություն է տալիս պետական եւ համայնքային մարմիններին պետական գույքը երկարաժամկետ օգտագործման տրամադրել անհատույց հիմունքներով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետակ...
Առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն
Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալում ընդգրկված են ՀՀ սեփանակություն հանդիսացող, քաղաք Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն ու դրա զբաղեցրած հողամասը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառու...
Կոնվենցիան միտված է կանխարգելելու աշխատողների եւ այլ անձանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը. Ռուբեն Սարգսյան
Կոնվենցիան միտված է կանխարգելելու աշխատողների եւ այլ անձանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը. այն կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8...
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումները
«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 674 հազար երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Ստեփանյ...
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2024 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցը
Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացված միջոց...
Համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ նախատեսվում է համագործակցություն միգրացիայի ոլորտում
Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ ա...
Ազգային ժողովը քննարկել է «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը վավերացնելու հարցը
Նախաձեռնությամբ առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը: Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի կառավարման հանդեպ: Այս մա...
Առաջարկվում է բռնարարին՝ որպես պարտավորություն, կրել էլեկտրոնային հսկողության միջոց. Արմեն Ղազարյան
Լրացումներով Քրեական օրենսգրքում կսահմանվի պատասխանատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպ...
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատներ...