Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Նախագծով առաջարկվում է զարգացնել առցանց հաշտարարության կիրառումը՝ հստակ նշելով, որ այդ դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել նաեւ էլեկտրոնային եղանակով: Փորձ է արվում բարձրացնել հաշտարարական հաստատություների դերը»,- մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ նշել է Տիգրան Դադունցը: Անդրադարձ է կատարվել համահաշտարարության ինստիտուտի ներդրմանն ուղղված քայլերին, արտոնագրված հաշտարարի գործունեությանը, հաշտարարական գաղտնիությանը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքների նախածերի փաթեթին:




