National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.09.2025
Կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների՝ հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները
1 / 2

Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2023 թվականի հունիսի 1-ից գործում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների դրույթները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կարգավորումներին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Նշվել է, որ կոմիտեի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Կոմիտեի  սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների եւ ծառայողական պարտականությունների, սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:


12.12.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am