Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 94 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ:
ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքից մասնավորեցվել են մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 4 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պարտավորությունները կատարվել են: Մեկ գնորդի կողմից պարտավորությունները չկատարելու հետեւանքով գործը դատական գործընթացում է գտնվում: Մեկ գնորդի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով հաշվարկվել է 30 մլն դրամի չափով տուգանք: Լուծարման գործընթաց հաշվետու ժամանակատահատվածում չի իրականացվել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




