Սեպտեմբերի 8-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 26 եւ 27 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին եւ Վանիկ Օհանյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Էսթեր Այվազյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ նիստում երդվել է:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը սկսել է օրենսդրական նախագծերի քննարկումը:




