National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.09.2025
Օրենսդրական փաթեթով կամրագրվի ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը
1 / 2

Առաջարկվում է ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքներն ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ին գումարված նիստի ընթացքում ներկայացնելով «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարի խոսքով փաթեթով կամրագրվի ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար կստեղծվեն առանձին էթիկայի հանձնաժողովներ եւ կսահմանվեն համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները: Ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար կամրագրվի միասնական մոտեցում եւ այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը նաեւ որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության 2025-2026 թվականների ժամանակացույցը:


21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am