Տպել
05.09.2025
Նախագծով առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը
1 / 1

Նախաձեռնությամբ առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի կառավարման հանդեպ:

«Սա փոխկապակցված է նաեւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրագործման հետ»,- հավելել է փոխնախարարը:

Պլատֆորմի ստեղծման գաղափարի նախաձեռնողը Հնդկաստանն է: Նախատեսվում է տեխնիկական աջակցության, հետազոտությունների եւ համատեղ դասընթացների միջոցով զարգացնել ոլորտային կարողությունները: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով կարեւորվել է հարթակին Հայաստանի միանալը:

«Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բնակլիմայական աղետների հաղթահարման եւ դրանց հետեւանքների վերացման լավագույն տարբերակն է համագործակցությունը, տարբեր պետությունների ներգրավվածությունն ու փոխօգնությունը»,- ընդգծել է հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նախագիծը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:


21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:...