Առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու եւ դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները: ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 3-ին քննարկման ներկայացնելով՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել, որ ակադեմիայի ռեկտորն ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պետք է կնքի նաեւ աշխատանքային պայմանագրեր:
Ակնկալվում է, որ ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, ծախսերում նախատեսվում է փոփոխություն՝ նվազեցման տեսքով: Մասնավորապես, 2025 թվականին մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվող կրթաթոշակի ընդհանուր չափը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 44,169.2 հազար ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նախատեսվում է այդ գումարը տնտեսել:
Առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը մինչեւ 2 ամսով հետաձգել է ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսգրքով ամրագրված «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված հասկացությանը, ինչպես նաեւ ամբողջականացնել ազատ ջ...
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Մասնավորապես, ՀՀ 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առաջարկվում է...
Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար
Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով նախագծով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախագծով կսահմանվի պատասխանատվություն բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նույն արարքը բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելու դեպքերում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումը, անվտանգության ապահովու...
Գործադիրն առաջարկում է ներդնել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Գործադիրն առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակ...
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում նախատեսել
Օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության...
Առաջարկվում է հնարավորություն տալ անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս ստանալու առցանց հասանելի տեղեկատվություն
Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն: Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Ն...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...