Տպել
15.02.2007
ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը Երեւանում

Փետրվարի 16-18-ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը:

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստում ելույթներ կունենան հանձնաժողովի համանախագահներ`  ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցը: Օրակարգի հաստատումից հետո քննարկումներ կլինեն երկու հանրապետությունների միջեւ գործող իրավապայմանագրային բազայի վիճակի եւ ՀՀ ու ԲՀ պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության շուրջ: Նիստի աշխատանքները կամփոփվեն արձանագրության ընդունմամբ:

Նույն օրը նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումը ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցի հետ:

Պարոն Զաբոլոտցին կընդունի նաեւ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ համագործակցության հանձնաժողովի անդամներին կընդունի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:


15.02.2007
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Փետրվարի 15-ին ԱԺ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման հարցերով պատասխանատու Սվեն Հոլդարի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի ժողովրդավարացմանն առնչվող խնդիրներ` մասնավորապես կա...

15.02.2007
Իտալիայի դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Մարկո Կլեմենտեին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:Պարոն Կլեմենտեն, որ երեք տարի եւ ութ ամիս Հայաստանում  աշխատելուց հետո վերադառնում է Հռոմ` արտգործնախարարությունում պ...