Նախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ կսահմանվեն հետեւյալ կարգավորումները՝ տեսչական մարմինը ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է դիտարկումների միջոցով: Դիտարկման արդյունքներով անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը կիրառելու է վարչական պատասխանատվություն:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի լրամշակված տարբերակին: