National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.04.2025
Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները
1 / 10

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին տվել է 5 նախազգուշացում:

Գեղամ Գեւորգյանը նաեւ խոսել է մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների մասին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլեւ կանխարգելիչ՝ որոշիչ դառնալով օրենքների եւ որոշումների կայացման գործընթացում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության մասին» նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ աշխատանքները դեռեւս շարունակվում են:

«Երբ ունենանք «Էլեկտրաէներգետիկայի մասին» ու «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության մասին» նոր օրենքներ, դրանք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրում էներգետիկ բարեփոխումների երկրորդ փուլի համար»,- ասել է զեկուցողը՝ հավելելով, որ լրամշակվել են նաեւ հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, որոնք  ուղղված են էներգետիկ բնագավառի կարգավորմանը:

Անդրադառնալով բարեփոխումներին՝ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ հաշվետու տարում շարունակվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված գործընթացը, ինչը սկսվել էր դեռեւս 2004 թվականին:

Զեկուցողը հաջորդիվ ներկայացրել է ազատականացման արդյունքում ոլորտում արձանագրված արդյունքները:

Հանձնաժողովը հաղորդումներն ընդունել է ի գիտություն:
 


30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կ...

30.04.2025
Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի...

30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբ...

30.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
Նախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապ...

30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է...

30.04.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.04.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.04.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.05.2025 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.05.2025 - 14:00-16:00:     1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 02.05.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am