National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
29.04.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր
1 / 1

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ:

Պետրոս Մարտիրոսյանի խոսքով կսահմանվեն կրթության բնագավառում տեսչական վերահսկողության շրջանակը, նպատակն ու խնդիրները: Օրենսդրական փաթեթով մանրամասն կարգավորվում են կրթության տեսչական մարմնի վերահսկողության ուղղություններն ու վերահսկողական գործիքակարգը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակվել է. վերաձեւակերպվել են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, առավել շեշտադրվել է սովորողների կրթության իրավունքի, կրթության հասանելիության եւ կրթական ծրագրերի հնարավորությունների ապահովումը:

Տեսչական մարմնի լիազորությունները վերաշարադրվել են ըստ կրթության բնագավառի առանձին ոլորտների, սահմանվել են տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները, ինչպես նաեւ միասնականացվել են վերահսկողական գործիքներից տեսչավորման եւ դիտարկման կարգը սահմանող հոդվածները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ձեւակերպվել է «կրթահամալիր» հասկացությունը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող կարգավորմամբ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ:

Փոխնախարարի խոսքով առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթացի կարգն ու դադարեցման հիմքերը:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:


29.04.2025
Մերի Գալստյանն ու Սիլյա Կասմանը ճանաչողական այցով եղել են Հայաստանի Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ այցի շրջանակում ապրիլի 29-30-ը հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը ճանաչողական այցով եղել են Հայաստանի Շիր...

29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանը 2025 թվականի ապրիլի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթ...

29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծ...

29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը
Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով ...

29.04.2025
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ...

29.04.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am