National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.04.2025
Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները
1 / 1

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, գործողությունների կիրարկմանն աջակցելը: Այս շրջանակում նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտային կառույցների հետ՝ ընթացիկ աշխատանքներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցելու համար»,- ասել է Մերի Գալստյանը:

«Նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ ճանապարհային քարտեզի ընդհանուր կատարված գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես ներկայացվել են Ընտրական, Քրեական, Քրեական դատավարության մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունների, հակախտրականության կարգավորումների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, դատաիրավական բարեփոխումներին եւ դրանցից բխող ռազմավարության ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավմանը, տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումների, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործողությունների ուղղությամբ կատարված եւ իրականացվելիք աշխատանքներին: Կարեւորելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտը՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս մասով նախարարությունն առաջարկում է ձեւավորել ԵՄ պահանջներին բավարարող համանուն հանձնաժողով:

Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ նախարարի տեղակալը մատնանշել է կարողությունների զարգացման, ԵՄ իրավական համակարգից առցանց օգտվելու, ԵՄ օրենսդրության մոտարկման, փորձաքննություններ իրականացնելու ժամկետների հարցերը, ինչպես նաեւ ընդգծել յուրաքանչյուր ծրագրին համապատասխան վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:

Մերի Գալստյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:


25.04.2025
Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը
ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով: Նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ապրիլի 25-ի նիստում ներկ...

25.04.2025
Լեւոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող մի խումբ ուսանողների հետ: Ուսանողներն իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք, մասնավորապես, վերաբերել...

25.04.2025
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարան...

25.04.2025
Քննարկվել է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որից 18,397-ը` Երեւանում: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը նվազել են 434-ով կամ 1,1 տոկոսով: Այս մասին ասել  է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ապրիլի 25-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով...

25.04.2025
Քննարկվել է Սիսիանի եւ Քաջարանի միջեւ 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը
Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը: ՀՀ տարածքային կառ...

25.04.2025
Քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյ...

25.04.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am