National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.04.2025
Աշխատանքային քննարկում հանրային աղմուկին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ
1 / 7

«Հանրային աղմուկին առնչվող տարաբնույթ բողոքներ ենք ստանում: ՀՀ տարբեր բնակավայրերում հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերում աղմուկի տարաբնույթ դրսեւորումներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսեւորումներ: Այդ ամենի հետեւանքով մեր քաղաքացիների առողջության պահպանման, հանգստի ապահովման եւ այլ հիմնարար իրավունքներ են խախտվում»,- վերոնշյալ խնդրի բարձրաձայնման նպատակով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ նման մտահոգություն է հայտնել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ նաեւ խորհրդարանական լսումներ են հրավիրվել:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված ե՛ւ հանձնաժողովին, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նշվել է, որ տարբեր իրավական ակտերի շրջանակում գործում են աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքերի առնչությամբ մի շարք իրավակարգավորումներ. դրանցից են` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Առողջապահության նախարարի` ««Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում ու բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմերը հաստատելու մասին» հրամանը:

«Ակնհայտ է, որ աղմուկի կարգավորման մասին համապարփակ օրենքի առկայությունն անհրաժեշտություն է, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւս խոսել է ոլորտում առկա խնդիրներից, նշել, որ դրանց մի մասը պատշաճ վերահսկողական մեխանիզմների, պատասխանատվության միջոցների բացակայության կամ ոչ պատշաճ գործադրման հետ են կապված: Կան նաեւ բնագավառներ, որոնք համապատասխան օրենսդրական կանոնակարգման ենթարկված չեն, օրինակ՝ հանգստյան օրերին շինարարական աղմուկը կամ հանրային սննդի օբյեկտներում աղմուկն ու մի շարք այլ հարցեր:

ՄԻ պաշտպանն արձանագրել է, որ մոդելները կարող են տարբեր լինել. տարատեսակ օրենսդրական ակտերում հարցի հետ կապված կանոնակարգումներ կամ համապարփակ օրենսդրության առկայություն:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ աշխատանքի արդյունքում օրենքի նախագծային տարբերակ է ներկայացվել, որն էլ եղել է հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման առանցքում:

Ապրիլի 23-ին կայացած քննարկմանը մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի դասախոսներ:


23.04.2025
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտա...

23.04.2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր:...

23.04.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վեր...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել  լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:   ...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:   ...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորը նախ հանդես է եկել կարճ հայտարարությամբ, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am