National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
21.04.2025
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
1 / 11

2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել:

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է երեխաների պաշտպանությանը, ազգային փոքրամասնության, կանանց իրավունքների, լրագրողների գործունեությանը վերաբերող հարցերին, որոնք եղել են պաշտպանի ուշադրության առանցքում:

Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ հարցն այնքան կարեւոր է եղել, որ նախորդ տարվա վերջին թեմայի առնչությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել առանձին զեկույցով:

2024 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է իր գործունեությունն ազգային փոքրամասնությունների իրավունքների  բնագավառում:

Պաշտպանն ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից կարեւորել է ոչ միայն իրավունքների պաշտպանությունը, այլեւ խթանումը: Վերջինս ենթադրում է հատուկ մեթոդաբանության եւ կառուցակարգերի մշակում ու իրացում՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման տարրերի՝ լեզվի, կրոնի, մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ հասարակական կյանքում արդյունավետ մասնակցության ապահովմանը:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է լեզվի պահպանման իրավունքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
 


21.04.2025
Քննարկվել են Հայաստանում բժշկական արտադրատեսակների ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրները
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում բժշկական արտադրատեսակների, այդ թվում` սարքերի եւ գործիքների, ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ գործադիր, օր...

21.04.2025
2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգա...

21.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.04.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am