National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել
1 / 5

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վարկային ծրագրի նպատակներն են՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանն Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

Փոխնախարարի տեղեկացմամբ 102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտում  կարեւոր բարեփոխման իրականացմանը: «Կարծում եմ, որ նաեւ օգտագործելով մեր խորհրդարանական վերահսկողական գործիքները, մեր հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները, պետք է նաեւ ընթացիկ տեղեկություն ստանան, թե ինչպես է բարեփոխումն առաջ գնում, որպեսզի նաեւ վստահ լինենք, որ մասնահումները ճիշտ են կատարվում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ անհասկանալի է՝ նշված վարկը բյուջետայի՞ն է, թե՝ ծրագրային, ինչը խնդրահարույց է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Անդրադառնալով գործընկերների հարցադրումներին՝ նա ընդգծել է, որ բարեփոխումը բավականին մեծածավալ է, որի իրականացման համար գումարներ են անհրաժեշտ լինելու: Պատգամավորը նշել է՝ խմբակցությունը հանդիպումներ է ունեցել նաեւ մասնավոր հատվածի հետ՝ հարցը վերլուծելու, նրանցից նաեւ առաջարկներ ստանալու համար:

Եզրափակիչ ելույթում Լենա Նանուշյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:

Համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի հերթական նիստում:


18.04.2025
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ: Քննարկվել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...

18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում
Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխ...

18.04.2025
Օրենսդիր մարմնի քննարկման առանցքում է եղել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեությանը վերաբերող զեկույցը
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում գործել է 102 լիցենզավորված ընկերություն, 41 տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 61 ցանցային օպերատոր: Նույն ժամանակահատվածում գործել է հեղինակազորված 54 ընկերություն: Առանց լիցենզիայի հեռարձակվել է հանրային հեռարձակողի 3 տեսալսողական եւ 4 լսողա...

18.04.2025
Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը
Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման ...

18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո ...

18.04.2025
Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան
Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստոր...

18.04.2025
Մարզադպրոցներն անվանակոչելու հնարավորություն կստեղծվի
Կարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը...

18.04.2025
Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները
Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները.  այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am