Տպել
02.02.2007
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ  փետրվարի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 93 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 58 հարց, միջազգային 8 պայմանագիր:

ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 5-ի ԱԺ նիստում:


02.02.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Երրորդ գումարման Ազգային ժողովի փետրվարի 5-ին սկսվող 9-րդ նստաշրջանից առաջ` փետրվարի 2-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների  նիստերը: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստի...

02.02.2007
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Հայաստանում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած  պատվիրակությունը փետրվարի 4-ին ժամանում է Հայաստան: Փետրվարի 5-ին նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում. ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թոր...