National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.03.2025
Պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ. քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 7

Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ  նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով:

Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի  խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար  հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է օրենքի խնդիրներով եւ թերություններով:

Արմեն Մկրտչյանը պարզաբանել է, որ օրենքն ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել: Ներկայում էլ   գրանցված է շուրջ 200 կազմակերպություն, որոնցից սակայն 20-30-ն է  պահնորդական ծառայություն մատուցում: Բացի այդ՝ գործող օրենսդրությունը պատշաճ գործիքակազմ չի տալիս, որպեսզի վերահսկողություն իրականացվի ոլորտում, շահառուներին էլ  մատուցվի   պատշաճ ծառայություն: Զեկուցողն առաջարկվող փոփոխությունների ահրաժեշտությունը պայմանավորել է նաեւ հանրության  անվտանգության ապահովման տեսանկյունից:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Պատգամավորները  նաեւ առաջարկներ են  ներկայացրել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմեն Խաչատրյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am