National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
24.03.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը
1 / 4

Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից  համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը,  շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նշվել է, որ հաշվետու տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում Եվրամիությունը  Հայաստանին է ներկայացրել 2024-2027 թվականների համար նախատեսված «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը` միտված Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը: Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է համապատասխան ճանապարհային քարտեզ:

2024 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդն ընդունել է որոշումներ Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ:

Համագործակցության շրջանակում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է գործել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն  այսօր Եվրամիության  կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է: Որեւէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա. կա'մ այդ երկխոսությունն ավարտվել է արդեն, եւ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել, կա'մ նման մտադրություն որեւէ այլ պետության նկատմամբ  չկա էլ»: Ըստ նրա` սա վերաբերմունքի ցուցիչ է:

Պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում  կարելի է  դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տեւել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ  երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ու իրականացված ծրագրերը, նշել հաշվետու տարում  առեւտրաշրջանառության ծավալների նվազման պատճառները:

Ըստ զեկույցի` Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ 2024 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ նվազելով 11,7 տոկոսով:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
 


24.03.2025
Դեղերի պետական գրանցման գործընթաց, առկա խնդիրներ ու կարգավորումներ. քննարկում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կարեւորել է նմանատիպ քննարկումները ոլորտի խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց կարգա...

24.03.2025
Մարտի 25-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց
Մարտի 24-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակ...

24.03.2025
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն
2024 թվականին իրականացվել են բյուջետային համակարգի մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում 2025 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների՝ հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմը, որը բավականին էական քայլ է: Այս մասին ասե...

24.03.2025
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Հանդիպումը կայացել է մարտի 24-ին եւ ընթացել հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողները, մասնա...

24.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.03.2025
Կառավարությունն առաջարկում է ձեւավորել աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե' ներկայիս կառավարման համակարգին, թե' միջազգային պահանջներին եւ ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության...

24.03.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնության լրամշակված տարբերակին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  նախաձեռնության նախաբանը վերախմ...

24.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.03.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am