National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.03.2025
Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է
1 / 2

Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներով. ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նրա խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար  հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

«Նախատեսում ենք նաեւ, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված  վճարների կրկնակի չափը ունենա, բայց ոչ պակաս, քան 10 մլն դրամը»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ եթե պահնորդական կազմակերպության գործունեության սխալի հետեւանքով պահպանվող օբյեկտը վնաս կրի կամ տուժի որեւէ կերպ, ապա ապահովագրական գործակալությունը համապատասխան գումարի չափով պետք է հատուցի այդ վնասները:

Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:

Ակնկալվում է, որ նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, պահնորդական կամ թիկնապահական գործունեության արդյունավետության բարձրացման վրա:

Այս կարգավորումներից բացի, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը շուրջ 13 տարի չի փոփոխվել, եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր  պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Զեկուցողը տեղեկացրել է, որ այժմ գրանցված է լիցենզավորված շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, թեեւ դրանցից 20-30 են, որոնք մշտապես կայուն եւ որակյալ ծառայություններ են մատուցում:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են համարել: Ներկայացվել են նաեւ առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:


20.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում
Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մա...

20.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող...

20.03.2025
Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշ...

20.03.2025
Առաջարկվում է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան...

20.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.03.2025
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am