National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.03.2025
Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները
1 / 4

2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ մեր գնահատականներով վերջին տարիներին վարչարարություն-ճեղք-ՀՆԱ հարաբերակցությունը դրսեւորել է շարունակական նվազման միտում. 2020 թվականի 6,5 տոկոսի համեմատ 2021 թվականին կազմել է 5,6 տոկոս, 2022 թվականին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին` 3,9 տոկոս:

Վերոնշյալ տվյալներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Հաշվետու տարվա վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրիլիոն դրամ: Նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6,2 տոկոսով, բայց ՀՆԱ-ի համեմատ պետական պարտքը նվազել է 0,1 տոկոսային կետով եւ կազմել է 48,3 տոկոս, ինչը, ըստ Վահե Հովհաննիսյանի, համարվում է կայուն եւ անվտանգ սահմանաչափ: Դա նաեւ կարգավորված է ֆիսկալ կանոններով:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23,6 տոկոս, որը նախորդող տարվա համեմատությամբ նվազել է, սակայն վերջին 7 տարիներին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2,8 տոկոսային կետով՝ 20,8-ից հասնելով 23,6 տոկոսի: Նախարարը նշել է, որ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել հարկային քաղաքականության ոլորտում եւ ներկայացրել մի շարք բնագավառներում հարկման նոր եղանակները:

Նշվել է, որ միջազգային կառույցների հետ հարաբերությունները բավականին ակտիվ զարգանում են. ընդհանուր 322 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության 4 պայմանագիր է կնքվել, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Իրականացվում են բազմաթիվ ծրագրային վարկեր: Ֆինանսների նախարարության ջանքերով արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 մլն դրամաշնորհ է ստացվել: Այս տարի եւս ծրագիրը կգործի:

Կապիտալ ծախսերը 2023 թվականի համեմատ 2024 թվականին ավելացել են 63 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 557,8 մլրդ դրամ: Շարունակվում են տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված կապիտալ ծախսերը, որոնք կազմել են 188 մլրդ դրամ:

Ջանքեր են ներդրվել պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Աշխատանքներ են տարվում ֆիսկալ ռիսկերի կառավարման ուղղությամբ:

Նախարարը ներկայացրել է նաեւ բյուջետային համակարգում իրականացված փոփոխությունները: Ներդրվել է կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունները հաջորդ բյուջետային տարի տեղափոխելու մեխանիզմ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ խոսել է իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքից: 2024 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ` մոտ 5,95 տոկոս եւ բավականին ցածր գնաճ: ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության եւ արտաքին առեւտրի զգալի աճով:

Հաշվետու տարվա ընթացքում գրանցված բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի մեծացման մասին: ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3 մլն 338 հազար 443 դրամ կամ 8501 դոլար, որը դոլարային արտահայտությամբ 2017 թվականի համեմատ աճել է 2,2 անգամ եւ 2023 թվականի համեմատ՝ մոտ 5 տոկոսով: Դրամային արտահայտությամբ այդ աճն ավելի մեծ է:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2024 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել է 41,5 տոկոսով՝ կազմելով 30,2 մլրդ դոլար:

2024 թվականի դրությամբ մինչեւ 150,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40,6 տոկոսը, այնինչ 2023 թվականին այդ թիվը 43,3 տոկոս էր: 150,000-500,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 41,6 տոկոսը:

Աշխատավարձի ֆոնդը կազմել է շուրջ 295 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի ցուցանիշից ավելի է շուրջ 30,8 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 125 տոկոսով:

2024 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1,5 տոկոս գնաճ, ինչը, ըստ Գեւորգ Պապոյանի, ցածր ցուցանիշ է:

Գործազրկության մակարդակը 2024 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 13,3 տոկոս, 2018 թվականի այդ ցուցանիշը 17,6 տոկոս էր:

Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը հաշվետու տարում կազմել է շուրջ 11,1 տոկոս` գերազանցելով ՀՆԱ-ի աճը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով ներդրումների նկատմամբ առաջանցիկ աճը վկայում է տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին. անցում է կատարվում էժան ռեսուրսի հիմնված մոդելից արտադրողականության վրա հիմնված մոդելի:

Այնուհետեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության հարկահավաքման գործառույթի տեսանկյունից ներկայացրել է 2024 թվականի հիմնական արդյունքները եւ իրականացված բարեփոխումները: 2024 թվականին 2 տրիլիոն 390 մլրդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 117 մլրդով ավելի է 2023 թվականից: «Գործ ունենք մոտ երկու անգամ աճի հետ, 106 տոկոսով աճ»,- նշել է նախարարը ու տեղեկացրել, որ ներքին տնտեսությունից հարկահավաքման 14 տոկոս աճ է գրանցվել, իսկ ներմուծումից անկում, ինչը պայմանավորված է հիմնականում ավտոմեքենաների ներմուծման նվազումներով: Առկա է նաեւ ծխախոտի գծով ներմուծումների նվազման գործոնը:

Էդուարդ Հակոբյանի խոսքով հասարակությունը 1,1 տոկոս է ծախսում իր վճարած հարկերից Պետական եկամուտների կոմիտեի հարկահավաքման գործառույթի համար: Նշվել է, որ 392 մլրդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին:

Մի շարք բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է մաքսային ընթացակարգերի պարզեցումը, պարբերական մաքսային հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, որը թույլ է տալիս տնտեսավարողին մի քանի ներմուծումների համար միասնական հայտարարագրում իրականացնել: Ներդրվել է ժամանակի վերահսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկելու մաքսային աշխատողի կատարած աշխատանքի ժամանակը:

Հիմնական զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Զեկույցը հանձնաժողովում ընդունվում է ի գիտություն:


19.03.2025
Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: 2024 թվականին Շրջակա միջավայրի...

19.03.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները
Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական...

19.03.2025
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացում կատարել Ջրային օրենսգրքում
Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը  մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը...

19.03.2025
Հանձնաժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հե...

19.03.2025
Քննարկվել են հաշվետու տարում Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը
Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության  նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մար...

19.03.2025
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելո...

19.03.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

19.03.2025
Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:  Հանձնաժողովի անդա...

19.03.2025
Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկը Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Օրինագծի համահեղինակը, ներկայա...

19.03.2025
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը
Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հ...

19.03.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

19.03.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am