National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
16.03.2025
Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Պերուի խորհրդարանի ներկայացուցիչների հետ
1 / 1

Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Պերուի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Նիեվես Էսմիրալդա Լիմաչի Կիսպեի եւ Ռոսիո Տոռեսի հետ:

Տաթեւիկ Գասպարյանը նշել է Պերուի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածության մասին եւ հայտնել, որ դրա վկայությունն է մարտի սկզբին երկու երկրների հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահի այցը Պերու: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորման փուլում է գտնվում Պերուի օրենսդիր մարմնի հետ բարեկամական խմբի ստեղծումը: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ խումբ կձեւավորվի նաեւ Պերուի խորհրդարանում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական արդյունավետ համագործակցության հաստատման համար:

Պերուացի պատգամավորները նույնպես խոսել են իրենց երկրի խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծման հեռանկարների մասին: Ռոսիո Տոռեսը նշել է, որ չօգտագործված մեծ ներուժ կա առեւտրատնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը զարգացնելու համար: Կողմերը պայմանավորվել են հեռավար ձեւաչափով հանդիպումներ կազմակերպել վերը նշված ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու եւ հետագա քայլերը հստակեցնելու համար:


16.03.2025
Քննարկվել են Հայաստանի եւ Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների միության նախագահ, Մեխիկոյում տվյալ միջոցառման անցկացման գլխավոր համակարգող, սենատոր Սինտիա Լոպես Կաստրոյի հետ: Պատ...

16.03.2025
Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Դոմինիկյան Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Դառուելի Դասայի հետ: Տաթեւիկ Գասպարյանը գոհունակությամբ փաստել է վերջին տարիների ընթացքում Հայաստան-Դոմինիկյան Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am