National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.03.2025
Կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը
1 / 3

Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարույթի առանձնահատկություններից ելնելով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում կարիք է առաջանում միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում:

Նշվել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը:

Նախատեսվում է, որ երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ: Եթե միացման ենթակա գործերը քննող դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը միացումը թույլատրելուց հետո բոլոր դատավորներին է ուղարկում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Եթե միացման ենթակա գործը քննող հաջորդ դատավորը կայացնում է որոշում՝ միացումը թույլատրելու մասին, ապա գործն անհապաղ հանձնում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած կամ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առաջարկվող կարգավորումներին՝ նշելով, որ նախագիծը ողջունելու են նաեւ պատասխանող կողմերը: «Պատասխանողների համար էլ լրացուցիչ ռեսուրսի վատնում է, որ նույն փաստական հանգամանքներին պետք է անդրադառնան տարբեր վարույթների շրջանակում: Այսինքն՝  ե՛ւ ֆինանսական ռեսուրսի,  ե՛ւ ժամանակի ծախս է ենթադրում: Այդ ամենը վերացնելուն է ուղղված այս նախագիծը: Վստահ եմ՝ պատասխանողները եւս շահագրգռված են, որ նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է նախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին:


18.03.2025
Քննարկվել են առողջապահական համակարգի մի շարք խնդիրներ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը մարտի 18-ին հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էնն Ուայրիմու Մումինայի հետ: Կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում հակամա...

18.03.2025
Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հ...

18.03.2025
2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ. ներկայացվել են ԿԳՄՍ ոլորտում 2024 թ. կատարված աշխատանքները
Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: ...

18.03.2025
Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի`...

18.03.2025
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներին
Մեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նա...

18.03.2025
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին կից Երիտասարդ օրենսդիրների պալատի ներկայացուցիչների հետ: Ալեքսեյ Սանդիկովը հույս է հայտ...

18.03.2025
Կկարգավորվեն եւ կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, նաեւ արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը
Նախագծի նպատակն է օրենքով կարգավորել եւ սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, ինչպես նաեւ  արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մարտ...

18.03.2025
Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները
Ձեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում  արդարադատության ոլորտում Կառավարության կողմից  կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների փաթեթը, որով  հստակեցվել են քարոզչական նյութերի,  քվեարկության արդյունքնե...

18.03.2025
Հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման ընթացքին եւ արդյունքներին
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտո...

18.03.2025
Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ ն...

18.03.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.03.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...

18.03.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: Մաս առաջին՝ այստեղ:  Մաս երկրորդ՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am