National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
16.03.2025
Քննարկվել են Հայաստանի եւ Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր
1 / 1

Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների միության նախագահ, Մեխիկոյում տվյալ միջոցառման անցկացման գլխավոր համակարգող, սենատոր Սինտիա Լոպես Կաստրոյի հետ: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ այս կարեւոր համաժողովը կյանքի կոչելու համար, որը, իրապես, հիանալի հարթակ է աշխարհի տարբեր անկյուններից կանանց մեկտեղելու եւ նրանց հուզող բազմաթիվ հարցերը քննարկելու ու լուծումներ գտնելու համար: Սենատոր Սինտիա Լոպես Կաստրոն ջերմությամբ է վերհիշել Երեւանում 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին իր մասնակցությունը եւ ունեցած շփումները: Երկուստեք ընդգծվել են Հայաստանի Ազգային ժողովի եւ Մեքսիկայի Սենատի միջեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ արդի միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության աճող դերը: Քննարկվել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա արդյունավետ փոխգործակցության զարգացմանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


16.03.2025
Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Պերուի խորհրդարանի ներկայացուցիչների հետ
Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Պերուի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Նիեվես Էսմիրալդա Լիմաչի Կիսպեի եւ Ռոսիո Տոռեսի հետ: Տաթեւիկ Գասպարյանը նշել է Պերուի հետ հարաբերությունները զարգացնելու Հա...

16.03.2025
Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Դոմինիկյան Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Դառուելի Դասայի հետ: Տաթեւիկ Գասպարյանը գոհունակությամբ փաստել է վերջին տարիների ընթացքում Հայաստան-Դոմինիկյան Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am