National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման հիմնախնդիրները
1 / 1

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկել է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների, ինչպես նաեւ մասնավոր սեփականությամբ առեւտրային կազմակերպությունների խթանման միջոցով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման հիմնախնդիրները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու նպատակով Բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից ձեւավորվել է մեխանիզմ, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն միջազգային եւ ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի սուբսիդավորման տեսքով, որոնց ցանկը սահմանում է ԵՏՀ խորհուրդը: Ֆինանսական աջակցության մեխանիզմը նախատեսվում է իրականացնել 5 տարի ժամկետով: Ակնկալվում է, որ իրական հատվածում ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը: ԵՏՀ խորհրդի հրամանով հաստատվել է մեխանիզմ՝ ներդրմանը մասնակցող բանկերի ցանկով: Հայաստանի կողմից առաջարկվել է այդ ցանկում ընդգրկել ռեզիդենտ հանդիսացող լիցենզավորված 16 հայկական բանկ: Ըստ Գեւորգ Պապոյանի՝ այս մեխանիզմը դրական գործոն կարող է հանդիսանալ հայկական արդյունաբերական ձեռնարկությունների վերազգային ֆինանսավորմամբ համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելու համար: Ըստ կարգի՝ կոոպերացիոն նախագծերին պետք է մասնակցեն առնվազն երեք անդամ պետություններ ներկայացնող ձեռնարկություններ, իսկ ծրագրին մասնակից համարվելու մասնակցության չափը պետք է լինի ոչ պակաս, քան նախագծի ընդհանուր գումարի 45 տոկոսը:

Մինչ այժմ երեք նախագիծ է ներկայացվել, որոնցից առաջինը հետ է կանչվել, իսկ երկուսը քննարկումների փուլում են: Նախագծերից մեկով նախատեսվում է նոր տիպի երկաթգծի սլաքների արտադրություն, իսկ մյուսը վերաբերում է գյուղտեխնիկայի արտադրությանը: Նախարարը հավաստիացրել է, որ իր ղեկավարած նախարարությունը պոտենցիալ մասնակիցներ ներգրավվելու համար իրազեկման լայնածավալ աշխատանքներ է իրականացրել, հանդիպումներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցել է տեղական բիզնեսի շուրջ 100 ներկայացուցիչ:

«Պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները շուրջ 147-ն են, որոնց մոնիտորինգի ենք ենթարկում: Դրանցից շուրջ 20-ը մեր ենթակայության տակ են, որոնք ընդգրկված են հիմնական մասնավորեցման ծրագրերում»,- այս մասին հայտնել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ու հավելել, որ մասնավորեցման ծրագրերում ընդգրկված կազմակերպություններն անարդյունավետ են աշխատում  եւ համապատասխան ներուժ չունեն:

Տարբեր նախարարությունների ենթակայությամբ գործող 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գերակշիռ մասը հիմնականում առողջապահական կազմակերպություններն են՝ շուրջ 78-ը: Դրանք թեեւ իրենց կազմակերպաիրավական ձեւով առեւտրային են, բայց հիմնականում ծառայություններ են իրականացնում պետական պատվերի շրջանակում: Այս շարքում են նաեւ էներգետիկ ու արտադրական ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնց մասով եւս Պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթը սահմանափակվում է հիմնականում մոնիտորինգի իրականացմամբ:

«ԵՏՀ-ի շրջանակում կոոպերացիայի հնարավորությունների եւ տվյալ ծրագրի շրջանակում ներառելու նպատակով մենք կարող ենք համագործակցել Էկոնոմիկայի նախարարության հետ, մեր դիտարկումների ընթացքում նկատի ունենալ նաեւ այդ ներուժի բացահայտման հանգամանքը, բայց, ինչպես նշեցի, խոսքը սահմանափակ թվով եւ սահմանափակ հնարավորությամբ կազմակերպությունների մասին է»,- եզրափակել է խոսքն Առնակ Ավետիսյանը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել պոտենցիալի գնահատման աշխատանքներին, Հայաստանում արտադրություններ ձեւավորելու հեռանկարներին, արտադրական հզորությունների համատեքստում մի շարք մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդրումների գրավչության ապահովմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը եւ ոլորտային այլ հարցերի:


17.03.2025
Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-...

17.03.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համա...

17.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժե...

17.03.2025
Սիսակ Գաբրիելյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն ա...

17.03.2025
Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծ...

17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցեր...

17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են...

17.03.2025
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.03.2025
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի ն...

17.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am