National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.03.2025
Սիսակ Գաբրիելյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է  կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւ ծրագրերի:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փորձի փոխանակումն ու սերտացումը հատկապես բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: «Նշված երկու ոլորտները մեր հանձնաժողովի առաջնահերթություններն են, եւ ուրախ կլինեմ, որ նաեւ դեսպանի աջակցությամբ այս ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնենք, քանի որ այս ոլորտներում գերմանական փորձից շատ բան ունենք վերցնելու»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Դեսպանի առաջարկով Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, այդ հարցում հայկական սփյուռքի դերակատարությանը: «Մշակույթը եւ ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»,- մասնավորապես ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող  վիզաների՝  կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր եւ Գերմանիայում՝ հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարեւորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից:


17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման հիմնախնդիրները
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկել է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների, ինչպես նաեւ մասնավոր սեփականությամբ առեւտրային կազմակերպությունների խթանման միջոցով Եվրասիական տնտեսական միության անդամ պետու...

17.03.2025
Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-...

17.03.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համա...

17.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժե...

17.03.2025
Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծ...

17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցեր...

17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են...

17.03.2025
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.03.2025
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի ն...

17.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am