National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
1 / 9

2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով  «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարի խոսքով 2024 թվականին շարունակական աշխատանքներ են տարվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ նախատեսվող եւ կնքված ազատ առեւտրի, ինչպես նաեւ առեւտրի տնտեսական համագործակցությունների շրջանակում տվյալ երկրի շուկա ՀՀ արտադրատեսակների մուտքի ազատականացման ուղղությամբ: Նախորդ տարվա նոյեմբերին ավարտվել են ԵԱՏՄ-Իրան առեւտրի համաձայնագրի ՀՀ-ի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ ավարտական փուլում են ԵԱՏՄ-ԱՄԷ բանակցությունները, շարունակվում են ԵԱՏՄ-Ինդոնեզիա բանակցությունները, ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր առեւտրի համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով իրականացված միջոցառումներին, ընդգծել է, որ հաշվետու տարում Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավածությունը Եվրասիական տնտեսական միությունում իրականացվող գործընթացներում:

ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը, Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ, նախորդ տարի աճել է 154 տոկոսով. ՌԴ-ի հետ այն կազմել է 156 տոկոս, առեւտրաշրջանառության աճ է գրանցվել նաեւ Բելառուսի հետ, իսկ Ղազախստանի եւ Ղրղըզստանի դեպքում կա որոշակի նվազում՝ համապատասխանաբար 76,4 եւ 50,1 տոկոս. պատճառը, ըստ նախարարի, ավտոմեքենաների ներկրումն է եղել:

Գեւորգ Պապոյանի խոսքով ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում 2025 թվականի համար կարգավորված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հարցը: ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առեւտրի պայմանագրի եւ ԵԱՏՄ-ի պարտավորությունների շրջանակներում Հայաստանին սակագնային արտոնությունների քվոտաներ են տրամադրվել ներկրվող որոշակի ապրանքների համար՝ խոզի միս, վիետնամական բրինձ, ընտանի կենդանիների միս, սերբական ծագման պանիրներ եւ ծխախոտ:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի միջազգային կազմակերպությունների հետ իրականացվել է 4 ծրագիր: Նշվել է, որ Համաշխարհային բանկի եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կողմից 92 մլն եւ 50 մլն եվրո բյուջետային աջակցության ծրագիր է իրականացվել: Ասիական զարգացման բանկի հետ իրականացվում է առողջապահության որակի բարելավմանն ուղված ծրագիր՝ 45 մլն եվրո արժողությամբ:

Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասնել է ԵԱՏՄ շրջանակում իրականացված գործունեությունը, փաստել, որ ապահովվել է ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: Նախորդ տարի անցկացվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2, Եվրասիական միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 9 նիստ:

Փոխնախարարի խոսքով Հայաստանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1, կառավարությունների ղեկավարների 2, ԱԳ նախարարների 2, Տնտեսական խորհրդի 4 նիստերի: Հայ-ռուսական համագործակցության մասով եւս ԱԳՆ-ն շարունակել է ներգրավվածությունը:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:


17.03.2025
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման հիմնախնդիրները
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկել է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների, ինչպես նաեւ մասնավոր սեփականությամբ առեւտրային կազմակերպությունների խթանման միջոցով Եվրասիական տնտեսական միության անդամ պետու...

17.03.2025
Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-...

17.03.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համա...

17.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժե...

17.03.2025
Սիսակ Գաբրիելյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն ա...

17.03.2025
Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծ...

17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են...

17.03.2025
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.03.2025
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի ն...

17.03.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am