National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.03.2025
Կարեւորվել է երկկողմ համագործակցության զարգացումը
1 / 3

Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը մարտի 14-ին հանդիպում է ունեցել Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսայի հետ:

Տաթեւիկ Գասպարյանը վերահաստատել է Մեքսիկայի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը: Այդ համատեքստում պատգամավորն ընդգծել է Հայաստանի մասնակցությունը Մեքսիկայում ընթացող միջազգային կարեւոր համաժողովին եւ 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի աշխատանքային այցը` մասնակցելու նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը:

Երկուստեք շեշտվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը: Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի հետ հետագա փոխգործակցությունը զարգացնելու առնչությամբ:

Քննարկվել են առեւտրատնտեսական եւ գիտակրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումներ սկսել Հայաստանի եւ Մեքսիկայի փոխգործակցության կոնկրետ ոլորտները նախանշելու եւ տարվելիք աշխատանքները հստակեցնելու համար: Այս համատեքստում քննարկվել է նաեւ ուղիղ չվերթներ սկսելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր: Տաթեւիկ Գասպարյանը մեքսիկացի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքն ու վերջին զարգացումները:


14.03.2025
Քննարկվել են տարբեր ձեւաչափերում խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները
Մեքսիկայում ընթացող Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը մարտի 14-ին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ, պատվիրակության ղեկավար Ասուման Էրդողանի եւ պատվիրակության անդամ Մեվլութ Կարակայայի հետ: Հանդիպմա...

14.03.2025
Տաթեւիկ Գասպարյանը մասնակցում է Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովին
Մարտի 13-16-ը Մեխիկոյում անցկացվել է Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովը, որին Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների միության նախագահ, Մեխիկոյում տվյալ միջոցառման անցկացման գլխավոր համակարգող, սենատոր Սինտիա Լոպես Կաստրոյի հրավերով մասնակցում է ՀՀ Ա...

14.03.2025
Քննարկվել են 2024 թ. արտաքին ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ: Բազմաթիվ երկրներ...

14.03.2025
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am