National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.03.2025
Կարեւորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները
1 / 13

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի տիրույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին խորհրդարանն ընդունել է նախագիծ, որով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվել է 18 տարեկանը: Խոսելով «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նա ընդգծել է, որ օրինագծում առկա դրույթները մեծամասամբ բխում են «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի սկզբունքներից:

«Ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում»,- ասել է «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի ներկայացուցիչ, Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան: Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

Ներկայացնելով իր երկրի փորձը գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ՝ Իվետա Ռադիչովան փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Արման Եղոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններին վերաբերող բարեփոխումներն ընթանալու են նախանշված ուղղությամբ ու խորությամբ` հավելելով, որ այդ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարությունը եւ հասարակության ներառականությունը դիտարկում է որպես անվտանգության անբաժանելի մաս: «Մենք կիսում ենք ԵՄ-ում առկա բոլոր ժողովրդավարական արժեքները»,- ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է հակախտրականության օրենքի կիրարկման ռազմավարություն:
 


06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:...

06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

06.03.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

06.03.2025
Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթն ու ավարտել հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում: Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը: «Կունենանք տա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am