National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.03.2025
Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ
1 / 8

Ազգային ժողովը մարտի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը հաստատել է մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը կքննարկվի հատուկ ընթացակարգով. դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը: Այս մասին ասել է փաթեթի հեղինակ Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել  հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ինչպես ցույց է տվել վերլուծությունը,  ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Այս եւ այլ հանգամանքներ նկատի ունենալով՝ պատգամավորը նախագծով առաջարկել է առկա հարկերից եւ տուրքերից բացի 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա:

«Վերլուծելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5-20 տոկոս, Իտալիայում՝ 20-22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Պորտուգալիայում՝ 8-16 տոկոս, Ֆրանսիայում՝ 8-10 տոկոս, Հունգարիայում՝ 15 տոկոս»,- հայտնել է պատգամավորը:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկով, ընդունվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 մլրդ դրամով:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներկայացված թվային տվյալներին, կատարվող խաղադրույքների արժանահավատությանը, խաղադրույքներ կատարելու  սահմանափակման հնարավորությանը, ոլորտում առկա ստվերային շրջանառությանը եւ գերշահույթին,  սոցիալական չարիք խաղամոլության  նվազեցման հնարավորությանը եւ խաղամոլության դեմ պայքարի միջոցներին:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր հարցի շրջանակում  անդրադարձել է բուքմեյքերական ընկերությունների պնդումներին, թե վերջին տարիներին Հայաստանում գնալով նվազել է խաղացողների թիվը, ինչի հետ համամիտ չէր Հայկ Սարգսյանը: «Ինձ էլ են ընկերություններն ասել, որ խաղացողների թիվը նվազել է, բայց խաղացողների թվի նվազումը ես չեմ կարող հասկանալ, երբ  ծավալներն աճել են 440 անգամ՝ վերջին 13 տարիներին: 2018 թվականին, երբ մենք սա համարում էինք աղետ, եւ ունեինք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել են ծավալները: 2019 թվականին, երբ վերլուծում էինք 2018 թվականի թվերը, եւ այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ սա աղետ է, եւ աղետի դեմ պետք է պայքարել, մենք չկարողացանք ճիշտ պայքարել աղետի դեմ, եւ աղետը 20 անգամ աճեց: Այս իմաստով մենք պետք է ե՛ւ հարկերը բարձրացնենք, ե՛ւ սահմանափակումներն ավելացնենք, ե՛ւ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը Հայաստանի Հանրապետությունում  ամբողջությամբ արգելվեն»,- ասել է նախաձեռնության հեղինակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում: Հարակից զեկուցողն անդրադարձել է Հայկ Սարգսյանի որոշ պնդումներին, տվել պարզաբանումներ:

Կառավարության կարծիքը փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ ներկայացրել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:


04.03.2025
Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդ...

04.03.2025
Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ
Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագ...

04.03.2025
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զ...

04.03.2025
Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը
1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությ...

04.03.2025
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում Հողային օրենսգրքում
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված՝ ամրացված, պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդարանը մարտի 4-ի հերթակա...

04.03.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am