National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.03.2025
Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
1 / 12

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի գործատուների հանրապետական միությունից, ACSES վերլուծական կենտրոնից, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է՝ թեեւ նախագիծը դեռեւս պաշտոնապես չի ուղարկվել Ազգային ժողով, այնուամենայնիվ, հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նախագծին անդրադառնալ այս քննարկումների փուլում՝ լսելու ինչպես պատգամավորների, այնպես էլ սոցիալական գործընկերների տեսակետները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ նախագիծը տեղադրվել է www.e-draft.am-ում, ստացել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ: «Քննարկելու ենք ավելի քան 160 տարվա հնացած մի ինստիտուտ: Այժմ՝ 21-րդ դարում, ժամանակն է, որ անդրադառնանք աշխատաժամանակի կրճատման հնարավորությանը»,- մասնավորապես ասել է նախարարը: Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ ժամանակի ու ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, այսինքն՝ կստեղծվի հանգստի ժամանակի ավելացման, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, սթրեսի, լարվածության եւ գերհոգնածության նվազեցման հնարավորություն:

Աշխատողներն ավելի շատ ժամանակ կունենան զբաղվել անձնական խնդիրների լիարժեք լուծմամբ, ինքնազարգացմամբ, հնարավորություն կունենան կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածության:  Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կհանգեցնի արտադրողականության աճի, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էլ հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային, մասնավորապես, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Բելգիայի, մի շարք այլ երկրների փորձը: Մինչեւ նախագծի մշակումն ուսումնասիրվել է 5 մոդել: Ըստ նրա՝ այս նախագծի բուն գաղափարն օգուտ է բերելու ոչ միայն աշխատողին, ինչպես թվում է առաջին հայացքից, այլեւ՝ գործատուին, քանի որ դա նպաստելու է արտադրողականության աճին, գործատուներին մոտիվացնելու է՝ կիրառելու մենեջմենթի նոր մոդելներ:

Այս սպասումների հետ համամիտ չէին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, որոնք հիմնավորված չէին համարում վերոնշյալ պնդումները՝ ներկայացնելով  որոշ հետազոտական տվյալներ եւ առաջարկներ:

Հակառակ տեսակետն ուներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը: Ողջունելի համարելով Կառավարության նախաձեռնությունը՝ նա նշել է, որ սա վերջին տարիների այն նախաձեռնություններից է, որը դրական է գնահատվել աշխատողների տեսանկյունից: «Եթե մենք ուզում ենք ընդամենը մեկ ժամով կրճատել աշխատաժամանակը, ապա դա բոլորովին գործատուի գրպանին նեղություն չի տալու»,- ընդգծել է նա:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ առաջարկել է փոփոխությունը փորձնական կիրառել պետական համակարգում, ինչը նպատակահարմար չի համարել ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Նախաձեռնությունը դրական է գնահատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը՝ հընթացս ներկայացնելով աշխատատեղերում մարդու իրավունքների խախտման հետ կապված մի շարք իրավիճակներ: Պատգամավորի տեղեկացմամբ աշխատաժամանակի կրճատումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում: Այս համատեքստում ներկայացվել է Լիտվայի դրական փորձը:

Մի հարցում ելույթ ունեցողներից շատերը համակարծիք էին. հաճախակի են աշխատատեղերում մարդու աշխատանքային  իրավունքին վերաբերող խախտումները: Այս համատեքստում նշվել է, որ միայն նախորդ տարի 655 բողոք է ստացվել, որոնց մեծ մասը վերաբերել է վերջնահաշվարկի չվճարմանը:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն արդյունավետ է գնահատել քննարկումը, որտեղ մի շարք առաջարկներ են հնչել: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք կքննարկվեն հետագայում:


03.03.2025
Հանդիպումներում քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր
Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կ...

03.03.2025
Մարտի 4-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց
Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղ...

03.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ ...

03.03.2025
Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմ...

03.03.2025
Սեյրան Օհանյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին հանդիպել եւ զրուցել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ: Հարցուպատասխանի ձեւչափով կայացած հանդիպման ընթացքում պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, ...

03.03.2025
Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկ...

03.03.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am