ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին հանդիպել եւ զրուցել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:
Հարցուպատասխանի ձեւչափով կայացած հանդիպման ընթացքում պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, պետության անվտանգային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հարեւան երկրների ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին: