National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
27.02.2025
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական բացմանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 27-ին մասնակցել է Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) երկրորդ ֆոնդի պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել միջոցառման նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ֆորմուլա ՎիՍի-ն երկրորդ էտապին է անցնում, որտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման մեջ:

«Մենք նաեւ պետք է արձանագրենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ՀՆԱ-ում ավելի քան եռապատկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների համախառն արդյունքը: Դա տեխնոլոգիական ոլորտի գործընկերների աշխատանքի, ինչպես նաեւ Կառավարության կողմից կրթության եւ գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բազմապատիկ ավելի մեծ ջանքերի ու ֆինանսական ներդրումների արդյունքն է»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ վենչուրային կապիտալի կարեւոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը, նաեւ ստեղծարար միտք ունեցող ձեռներեցների ֆինանսական եւ այլ ռիսկերին մասնակից դառնալը: «Սա նաեւ առաջնորդություն է, որովհետեւ Հայաստանից եւ Սփյուռքից բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են վենչուրային ֆոնդում, իրենց ձեռքն են մեկնելու նաեւ սկսնակ եւ ոչ այնքան սկսնակ, զարգացող ընկերություններին՝ իրենց գիտելիքներով, փորձով ու միջազգային կապերով: Սա նաեւ այդ կայացած եւ կայացող ընկերությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային շուկաներ դուրս գալու առումով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ինստիտուցիոնալ ու ստեղծարար միտքը, նոր բիզնես սկսելու եւ տեխնոլոգիական ոլորտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը, խրախուսող վենչուրային նոր ֆոնդի ստեղծումը նոր շունչ կհաղորդի ոչ միայն բարձր տեխնոլոգիական ոլորտին, այլ նաեւ այլ բնագավառների զարգացումներին:

Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ողջույնի խոսքեր են հնչեցրել նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ներդրողներ, Կառավարության ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ:

Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում: Ֆոնդը նպատակ ունի աջակցել հայկական ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել եւ դառնալ միջազգային առաջատարներ: Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում: Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների եւ խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Formula VC-ն գործունեությունը սկսել է 2021 թվականին:


27.02.2025
Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպոր...

27.02.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.02.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.03.2025 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.03.2025 - 14:00-16:00:     1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.03.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 03.03.2025 - 15:00...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am