National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
27.02.2025
Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 11

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը եւ քաղաքացիների արդարացի դժգոհությանը:

Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:

Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթեւացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով եւ որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը եւ այլն:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:

Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չէ եւ սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ:

Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


27.02.2025
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական բացմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 27-ին մասնակցել է Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) երկրորդ ֆոնդի պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել միջոցառման նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փ...

27.02.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.02.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.03.2025 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.03.2025 - 14:00-16:00:     1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.03.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 03.03.2025 - 15:00...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am