National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
26.02.2025
Նախաձեռնությամբ սահմանվում են փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները
1 / 2

Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:

«Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս կարեւորել են Հայաստանում փոխարկելի փոխառության գործիքի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ փոխարկելի պարտքի միջոցով ներդրումները սովորաբար կատարվում են ստարտափերում եւ զարգացման սկզբնական փուլերում գտնվող ընկերություններում:

Զեկուցողի խոսքով այդ մեխանիզմով ներդրումը հնարավորություն է ընձեռում ներդրողներին եւ ներդրումներ փնտրող ընկերություններին հավասարակշռել ռիսկերը եւ  առավել փոխշահավետ համաձայնությունների գալ: Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում, այդ ներդրումը վերածել բաժնեմասի եւ ոչ թե ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: «Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- նշել է Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում դրա կիրառության համար առկա են օրենսդրական խոչընդոտներ, ինչպես նաեւ առկա չեն գործիքի կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր:

Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը եւ այլն:

Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի կամ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:

Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:

«Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը»,- նման դիրքորոշում է հայտնել նախարարը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


26.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Ազգային ժողովում փետրվարի 26-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: ...

26.02.2025
ԱԺ մշտական հանձնաժողովների արտագնա համատեղ նիստ Նաիրիի համայնքապետարանում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապե...

26.02.2025
Լեւոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Եվրոպական համալսարանի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ փետրվարի 26-ին հանդիպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Ողջունելով երիտասարդներին` պատգամավորը, մասնա...

26.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրք...

26.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյ...

26.02.2025
Առաջարկվում է մասնավոր պարտատոմսերը երեք տարի ժամկետով ազատել եկամտային հարկի վճարումից
Կապիտալի շուկայի զարգացման նպատակով դեռեւս 2020 թվականին ընդունված օրենքով մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերը, դրանցից ստացված եկամուտն ազատվում էր եկամտային հարկից: Այդ արտոնության ժամկետ էր սահմանված 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է այդ...

26.02.2025
Առաջարկվող լրացումներով կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Սահմանափակումները չեն տարածվի նաեւ լիզինգատուների դեպքում: Պատգամավոր Բաբ...

26.02.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումներին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նրա տեղեկացմամբ  նախաձեռնությունը հ...

26.02.2025
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ արտագնա նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտագնա նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am