ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 25-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը քննարկման է ներկայացրել ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված նախագիծը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Առաջարկներ էր ներկայացրել հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, որոնց մի մասն ընդունվել է:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը կից օրենքների նախագծերով ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, հաշվի են առնվել նաեւ դեկտեմբերին տեղի ունեցած լսումների ընթացքում հնչած առաջարկները:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագծի քննարկումը կից օրենսդրական փաթեթով մինչեւ երկու ամսով հետաձգվել է: