National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
19.02.2025
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ԱՏՁՄ 24-րդ համաժողովին
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը:

Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ-ի գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները:

«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող: Նա կարեւորել է ինտենսիվ ներդրումները կրթական եւ գիտական ոլորտներում՝ արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:

Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է գիտության, կրթության եւ արդյունաբերության համագործակցութունը խթանելու անհրաժեշտությունը՝ այս փուլում կարեւորելով պետական ռազմավարական զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում առաջնահերթ հինգ՝ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ եւ բիոտեխնոլոգիա ուղղություններով աշխատանք է տարվում՝ մշակելու եւ Կառավարությանը ներկայացնելու պետական զարգացման ծրագրեր, որոնք հասցեագրված կլինեն կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղություններով թռիչքային զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել միությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել պետության եւ ասոցիացիայի փոխհամագործակցությանը:


19.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական...

19.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Կողմերն անդրադարձ են կատարել նա...

19.02.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք ...

19.02.2025
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական  է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am