National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.03.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.02.2025
Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները
1 / 4

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչվում էին ավտոսպորտի մրցումների կազմակերպչական հարցերին, այս համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների, մաքսատան  հետ կապված խնդիրներին, կառույցի ֆինանսական դժվարություններին,  մեքենաների տեխզննմանը, մարզվելու, պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքի բացակայությանը եւ այլ հարցերի:  Խնդիրների լուծման նպատակով կազմակերպության անդամներն ակնկալում են պետության հետ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ այս սպորտաձեւի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի տեսանկյունից: Թվարկելով խնդիրները՝ հյուրերը նկատել են՝ սպորտաձեւը պահում են վերջին ճիգերով:

Հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը  նշել է, որ խնդիրները կհասցեագրվեն ըստ ոլորտների եւ  կուսումնասիրվեն: Անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպում կլինի:

Հյուրերի բարձրացրած հարցում Ջուլիետա Ազարյանը նպատակահարմար է համարել նաեւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներգրավումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am